Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին ազգային արժեք համարող Փաշինյանը մոռացել է երեւի, որ վերջին տարիներին որեւէ եկեղեցական տոնի, մատուցվող պատարագներին ոչ միայն ինքը, այլեւ իր իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում. «Հրապարակ»

Մայիս 09,2024 09:50

Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշել էր ՀՀ ազգային արժեքները եւ իր էջում թվարկել էր դրանք` դրանց շարքում նշելով նաեւ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»:

Փաշինյանը փորձում է Սրբազանին աջակցող հոգեւոր հոտին հավատացնել, որ ինքը եւս հավատացյալ է, եկեղեցուն դեմ չէ, իր համար էլ է այն ազգային արժեք:

Նա երեւի կարծում է, որ մարդիկ մոռացել են, որ Եկեղեցու դեմ առաջին անգամ իր իշխանության օրոք է արշավ իրականացվել եւ իշխանության հետ սերտ կապեր ունեցող մարդկանց առաջնորդությամբ։

Եկեղեցին ազգային արժեք համարող Փաշինյանը մոռացել է երեւի, որ վերջին տարիներին որեւէ եկեղեցական տոնի, մատուցվող պատարագներին ոչ միայն ինքը, այլեւ իր իշխանության որեւէ ներկայացուցիչ չի մասնակցում:

Իսկ Սուրբ ծննդյան պատարագին իշխանական վերնախավը Արուճի կիսավեր Սուրբ Գրիգոր եկեղեցում հոգեւոր երաժշտության փառատոն անցկացրին, ինչը հոգեւոր դասը մեկնաբանեց, թե` Փաշինյանն ուզում է եկեղեցին վերածել համերգասրահի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031