Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Ռուբինյանի ասելով, Փաշինյանը զբաղված է եղել ոչ աստվածահաճո գործով: Մեղմ ասած: 3-րդ պատվիրանն էր խախտել. «ՉԻ»

Մայիս 09,2024 09:00

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

«Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում – 3-րդ պատվիրան:

Այս շարժումն ուղղորդված է Աստծո կողմից – ընդդիմադիր երթի ելած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան:

Հարգարժան Սրբազան հայրը չի նզովի նվաստիս, եթե որդիաբար արձանագրեմ, որ Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ, մեղմ ասած»:

«ՉԻ». «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանություններն Աստծուց են կարգված։ Ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում»:

Գուշակեք, թե ով է այս խոսքերի հեղինակը: Հա, լավ, հեշտ հարց է, գիտենք: Նիկոլ Փաշինյանն էր մի տարի առաջ սա ասել: Այսինքն, մի տարի առաջ Աստծո անունը քաղաքական կապիտալի էր վերածել:

Հիմա Ռուբեն Ռուբինյանի ասելով, Փաշինյանը զբաղված է եղել ոչ աստվածահաճո գործով: Մեղմ ասած: 3-րդ պատվիրանն էր խախտել՝ Աստծո անունը անտեղի արտասանելով:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031