Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սերը չես լցոնի, ավտոբուսներով չես բերի հրապարակ, չես հաղթի պոկեռի ժամանակ: Սերը կա, կամ չկա… Երբ դուք սովորեք սիրել ժողովրդին` փրկությունն ինքն իրեն կգա». Հայկ Կոնջորյան

Մայիս 08,2024 23:50

«Բոլոր նրանք, ովքեր վերջին 4 տարում ժողովրդին հրապարակային հայտարարել են «ժեխ», «թուրք», «գենետիկորեն թերի», այսօր հավաքվել են իրար գլխի, և գալիս են փրկելու նրանց, ում իրենք համարում են «ժեխ», «թուրք» և «գենետիկորեն թերի»:

Դա նման է նրան, որ մարդուն անիծես, բայց համոզես, որ աղոթում ես նրա փրկության համար:

Թե ինչ տեսք կունենա այդ փրկությունը ժողովրդի ու պետության համար, կարելի է կռահել մարդկանց հասցեին ուղղված փրկիչների բառամթերքից:

Իհարկե, նման փրկություն մարդկանց չի սպառնում: Հետո, էլի կհնչեն նոր անեծքներ ժողովրդի հասցեին, թե ինչու մարդիկ քաշեցին ու չփրկվեցին:

Իսկ պատճառը սերն է: Ավելի ճիշտ` դրա բացակայությունը` առ սեփական ժողովուրդը: Որովհետև սերը չես լցոնի, ավտոբուսներով չես բերի հրապարակ, չես հաղթի պոկեռի ժամանակ: Սերը կա, կամ չկա: Եվ դա մարդիկ զգում են:

Երբ դուք սովորեք սիրել ժողովրդին, այդժամ փրկությունն ինքն իրեն կգա: Եվ առաջինը կգա հենց ձեզ համար, որովհետև փրկվելու կարիք նախ դուք ունեք: Ձեզ չեն սիրել, դրա համար դուք չեք սիրում»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Կոնջոռյանը Էդմոն Մարուքյանի սանիկն է․․․․․ երբ Սասուն Միքայելյանը ու մի քանի ՔՊականներ ծեծում էին Մարուքյանին ԱԺ դահլիճում, Կոնջոռը առաջին շարքում նստած էր ու տեղից չշարժվեց, որ գոնե բաժաներ․․․․ սա մարդկային որակի, կամ անորակության հստակ ցուցիչ է։ Նա իրավունք չունի արժեքներից խոսել․․․․․

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031