Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է»

Մայիս 08,2024 23:45

Այս պայքարը կրոնական չէ` հոգևոր է:

Քաղաքական չէ`ազգային է:

Եկեղեցական չէ`ժողովրդական է:

Համազգային մաքրման հնարավորություն է:

Երկիրը նիկոլիզմից մաքրելու համար պետք է նախ ինքնամաքրվենք`ստից, կեղծիքից, մեղքերից:

Մենք որպես ժողովուրդ շատ ավելի լավն ենք, քան մեզ թվում է: Քան իշխանությունները մեզ պատկերացնում են կամ ընդդիմությունը, այդ թվում` ես, մեզանով էր բացատրում իր անհաջողությունները: Մենք ժեխ չենք, մենք խեժ ենք`հույսի, սիրո, հավատի և պատվի թանձրուք:

Իրար շատ ենք խաբել, մոլորեցրել, չարացել և չարիք գործել:

Եկել է մաքրվելու ժամանակը: Դեռևս պատերազմից անմիջապես հետո քանիցս ասել եմ, որ իրավիճակը բեկելու համար համազգային խոստովանության և կարգախոսի կարիք ունենք:

Միայն այդպես է հնարավոր կրկին ոտքի կանգնել, չորքոտանուց նորից դառնալ երկոտանի, հորիզոնականից` ուղղահայաց ազգ:

Մենք, որպես ժողովուրդ, բազում մեղքեր ենք գործել ոչ միայն Աստծո և երկնքի առաջ, այլև մեր Հայրենիքի և իրար հանդեպ:

Հայերը չպետք է նմանվեն այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման:

Բոլոր բաժանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը`բարուց, մարդուն`օրգանիզմից, սերը`ատելությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է:

Եկեք քրիստոնեական բարոյականությամբ բոլորս միասին ասենք. հրաժարվում ենք Նիկոլից և նրա ամբողջ խաբեությունից,  նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա   չար կամքը կատարողներից, նրա չար սպասավորներից և նրա ամբողջ չար իշխանությունից:

Հրաժարվելով` հրաժարվում ենք:

Այս շարժումը բացառիկ առիթ է դուրս գալու գործած մեղքերի, կեղծիքի, սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից:

Մաքրվենք, որ մաքրենք:

Իսկ ես, թեպետ մարմնով բանտարկված եմ, բայց հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ, իմ պատվախնդիր և վերածնվող հայրենակիցներ:

Բագրատ սրբազանի բարձրացրած Սուրբ Խաչի զորությունը բոլորիս պահապան և ուղենիշ լինի:

 

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031