Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ

Մայիս 08,2024 23:30

Ի՞նչ քայլեր ու նախագծեր են հարկավոր Երևանը որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու համար. քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոլորտում առկա խնդիրները քննարկել է զբոսաշրջային օպերատորների, ասոցիացիաների և հյուրանոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչներն առանձնացրել են մի շարք հարցեր. համայնքի աջակցություն մասնավոր փառատոներին, քաղաքի հարմարավետության ապահովում ու մի շարք այլ ենթակառուցվածքներ:

«Երևանի զբոսաշրջային ոլորտը զարգացնելու և հարմարավետ ու հյուրընկալ միջավայր ձևավորելու նպատակով համայնքը տարբեր նոր նախագծեր է դիտարկում, և այս հարցում ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը: Կան դիտարկումներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ հիմնարար լուծումներ են մշակվել և դրանք մտել են գործնական փուլ: Մենք պատրաստ ենք լինել ձեր գործընկերը՝ առարկայական նախագծերի իրականացման հարցում»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Վերջին տարիներին մայրաքաղաքում նախաձեռնվող մշակութային միջոցառումներն առանձնանում են իրենց բացառիկությամբ. քաղաքապետ Ավինյանը կարևորել է նաև միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Շատ շուտով Երևանն, ի դեպ, կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031