Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է իրեն ԱԱԾ հարցաքննության կանչելու փաստին:
«Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ, քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։
Աստված է մեր Տերը:
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»։
Կարդացեք նաև