Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

4-րդ դասարանցիները հայկական գորգի մասին էլեկտրոնային գիրք են ստեղծել, ներկայացրել Հայոց եկեղեցին, տարազն ու նվագարանները

Մայիս 08,2024 20:20

Անանիա Շիրակացի ճեմարանում կայացավ 4-րդ դասարանցիների PYP exhibition ստուգատեսը, որին՝ խմբերի բաժանված աշակերտները պատրաստվում են շուրջ 2 ամիս՝ ուսումնասիրելով, վերլուծելով ընտրված թեման։ Իսկ այս տարի թեման ազգային էր՝ խորագիրը՝ «Ճանաչի՛ր, որ սիրես, պահպանես եւ փոխանցես»:

Ստուգատեսի շրջանակում երեխաներն անդրադարձան ազգային երգ-երաժշտությանը, պարին, խոհանոցին, տարազին, գորգին, եկեղեցուն։ Ստուգատեսը նախ գիտելիքների ստուգում էր չորրորդցիների համար, ապա բազմաթիվ ուսուցողական հանդիպումներ՝ ազգայինը ներկայացնող տարբեր արվեստագետների հետ, հարցազրույցներ, համատեղ աշխատանքներ, այցելություն մշակութային հաստատություններ, հետազոտություններ, այսինքն ՝ այն ամենը ինչը կապված է հայ մշակույթի հետ։

Այս բարդ գործում նրանց մենակ չէին թողել դասվարները, ի դեմս՝ Զոյա Շահնազարյանի, մենթորները, Շիրակացու ամբողջ անձնակազմը։ Ճեմարանականները ուսումնասիրելով քրիստոնեության հիմունքները, եկեղեցիները, ոչ միայն իրենց համար բացահայտել են այպիսի բաներ, որոնք կարելի էր իմանալ միայն մանրամասն ուսումնասիրության արդյունքում։ Նրանք ներկայացրին եկեղեցու գմբեթի, կառուցվածքի , վանքերի մատուռների, պատարագների մանրամասն նկարագիրը, ինչի մասին տեղեկացել էին հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

PYP exhibition-ի շրջանակներում ճեմարանականները տարբեր սոցհարցումներ են անցկացրել, որոնց արդյունքների հիման վրա թռուցիկներ, այցեքարտեր պատրաստել, բաժանել, հայկական ուտեստների հյուրասիրություն կազմակերպել, անգամ «Հայկական գորգերը եւ զարդանախշերը» խորագրով էլեկտրոնային գիրք պատրաստել։ Գորգերի թեման ներկայացնելիս՝ չորրորդ դասարանցիները հետազոտության առանցքում դրել էին հայկական գորգերի եւ զարդանախշերի նշանակությունը։ Նրանք պատմեցին հայկական առաջին գորգի, գորգագործության ծիսական արարողության մասին, Հայաստանի կարպետների մասին, որոնք դեպքում օգտագործվել են բնական ներկանյութեր, դրանք գործվել են առանց հանգույցների, իսկ գորգերը՝ կրկնակի հանգույցներով, որը հին հայկական տեխնոլոգիա է։

Ազգային երաժշտությունը ներկայացնելիս՝ ճեմարանականները ելույթ ունեցան Նարեկացի արվեստի միության Նովա անսամբլի հետ՝ ի դեմս անսամբլի ղեկավար Հերբերտ Ասատրյանի, որը սիրով համաձայն էլ էր իրենց ջերմ հարկի ներքո աշխատել երեխաների հետ՝ մանրամասն ներկայացնելով ազգային նվագարանները։ Երեխաները գտել են Հիմնախնդիրը՝ հայկական երաժշտությունը չլսելն է։ Ճեմարանականները կարծում են, որ շատ կարեւոր է պահպանել ազգային ինքնությունը՝ նաեւ ազգային երաժշտության տարածման միջոցով ու այն գործածելով։ Մանրանասն ներկայացվեցին ազգային երաժշտության տեսակները, մշակումները։ Սոցհարցմամբ էլ ճեմարանականները պարզել էին, թե որ ազգային նվագարանն է ամենից ճանաչվածը եւ, որը՝ ամենաշատ կիրառվողը։

«Նուբար» ավանդական երգ ու պարի համույթի ղեկավար Լուսինե Նազարյանի հետ ունեցած հանդիպումից էլ հասկացել էին, որ ազգայինը պահպանելու համար հարկավոր է ամեն օր այն լսել։ Ազգային երգի տեսակներին եւս անդրադարձ եղավ, «մոդայիկ» եւ «ոչ մոդայիկ» նվագարաններին՝ նույնպես։ Երեխաները նաեւ առաջարկներով են հանդես եկել՝ Ճեմարանում ունենալ ռադիոկապ, երթուղիներում հնչեցնել միայն ազգային երգեր, դպրոցում ունենալ շվիի խմբակ։

Ազգային երգն ուսումնասիրող խումբը նաեւ տեսահոլովակ է նկարահանել «Զմփիկ, զմփիկ Զարինա» երգի հիման վրա, QR կոդ ստեղծել, եւ առաջարկել, որ այն հայտնվի Շիրակացու ճեմարանի կայքում, որպեսզի բոլորին հասանելի եւ տեսանելի լինի։ Հայկական պարին եւ տարազին անդրադառնալիս ճեմարանականները ներկայացրեցին տարազի կառուցվածքի, գույների առանձնահատկությունները՝ ըստ կրողների սեռի եւ տեղանքների։ Նրանք հայկական տարազների առանձնահատկություններին էին ծանոթացել՝ այցելելով Լուսիկ Ագուլեցու տուն- թանգարան։

PYP exhibition-ի ամենահամով հատվածը՝ հայկական խոհանոցը ներկայացվեց հյուրասիրությամբ։ Ճեմարանականները խոհարարների հետ հանդիպումների ժամանակ բացահայտել էին համով հայկական ուտելիք պատրաստելու գաղտնիքները, ինչով սիրով կիսվեցին հանդիսատեսի հետ, նույնիսկ հյուրասիրեցին իրենց ձեռքով պատրաստած հայկական համովությունները։ Չորրորդ դասարանցիների գիտելիքների ստուգմանը նաեւ ժյուրին էր ներկա՝ բաղկացած տարբեր մասնագետներից։ Ինչպես փաստեց ժյուրին՝ Անանիա Շիրակացի ճեմարանի PYP exhibition 2024-ը հաջողված է՝ արժանի սերունդ է, գիտելիքների ստուգումը՝ կայացած է։

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031