«Նախ, սկզբի հատվածում այս խումբը արմատներ գցեց Ոսկեպարում՝ հույս ունենալով, որ ամենակատաղի զարգացումները լինելու են Ոսկեպարում, որովհետեւ հանձնվելու է եկեղեցին, որովհետեւ Ալիեւը գալու է դեպի անկլավ: Այսպիսի հաշվարկներով, որոշեցին, որ ավելի լավ է խաղալ ոսկեպարցիների հույզերի, անվտանգային սրված մտահոգությունների հետ: Բայց կարճ ժամանակ անց, երբ պարզ դարձավ, որ երկու եռանկյունների հատվածները առայժմ սահմանազատվող տարածքների մեջ չեն մտնում, հասկացան, որ այդտեղ տեղական կրքեր զարգացնել չի ստացվի»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձեւավորմանն անդրադառնալով՝ իր դիտարկումները հայտնեց ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:
Ստյոպա Սաֆարյանի տեղեկություններով, շարժումը դեռ չսկսած Ոսկեպար էին այցելել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, վերջինս, ըստ Սաֆարյանի, այդ հովտի ձորերից մեկի փեսան է, կինը արմատներով Կոթիից է. «Սկզբում կասկածելի ոչ մի բան չէի նկատել, իր կնոջով պայմանավորված անձնական կապվածություն կա տարածաշրջանին, ես այդպես էի դիտարկում, տեղում պատմեցին, թե ինչպիսի զրույց է տեղի ունեցել նրանց միջեւ, պատմեցին, որ այդքան ջերմ ընդունելության չեն արժանացել, նախկին նախարարի զանգերին չեն պատասխանել, համենայնդեպս, ուշագրավն այն էր, որ գյուղամեջում, երբ Բագրատյանը կոչ էր արել Ոսկեպարում հավաքվածներին տեղափոխվել Երեւան՝ Հանրապետության հրապարակ ու դնել իշխանափոխության պահանջ, նրան կոշտ ձեւով հասկացրել են լքել Ոսկեպարը: Սրանով ակնհայտ էր դարձել, որ այն նպատակը, որի համար եկել էր խումբը Ոսկեպար չի համընկնում տեղացիների պահանջի հետ»:
Ըստ Սաֆարյանի՝ Տավուշ է այցելել նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, առաջին հանդիպումը եղել է Բաղանիսում. «Չափազանց տհաճ տեսարան է լինում, երբ գյուղացիներից մեկը մեղադրում է Լեւոն Քոչարյանի հորը, որդուն պահանջում են հեռանալ, չվերարատադրեմ այն բառերը, որոնք ասվել են, Քոչարյանի որդին հասկանում է, որ Տավուշում, այսպես ասած, զոմբիներին իրենցով անելու ստրատեգիան չի աշխատելու, որ նույնիսկ Բաղանիսում շանս չկա առաջնորդելու Տավուշի փրկության շարժումը: Ահա թե ինչու է որոշում կայացվում ուղարկել Սեյրան Օհանյանին Բագրատյանի ուղեկցությամբ, այդ հանդիպման տխուր ավարտի մասին արդեն պատմեցի»:
Սաֆարյանին շատ է զարմացրել, որ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցին դարձրին պայքարի խորհրդանիշ, կորսվող հայրենիքի խորհրդանիշ. «Մեզ շատ զարմացրեց, երբ Բագրատ Սրբազանը իր շրջապատի հետ միասին եկեղեցու տարածքում մի թատերական ամբողջական ներկայացում խաղացին, երբ ականազերծում էր կատարվում հենց այդ շրջանում: Քոչարյանի որդու տեղատեսության ձախողումից հետո ու Օհանյանին եւ Բագրատյանին սառը ընդունելությունից հետո այլ ելք չէր մնում, քան այլ անձի ուղարկել Տավուշ այդ խնդիրները լուծելու համար, իսկ դա Բագրատ Սրբազանն էր»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչպես ասում են՝ սելը չի ճռռում, սելվորն է ճռռում: Այդ առումով նիկոլի թայֆայի անդամ Ստյոպա Սաֆարյանին ուզում եմ հարցնել, թե իր ծննդավայր հանդիսացող նախկին Նոյեմբերյանի շրջանի տարածքները նիկոլի կողմից թուրքին նվիրելու նախապատրաստական արարողությունների ժամանակ ինքը իր դատավոր քրոջ հետ ինչո՞վ է զբաղված եղել, որ ընկել է սրա-նրա տեղատեսությունների ետևից: Ավելի լավ է, որ շուստրի Ստյոպան պատմի անձամբ իր տեղատեսության կամ տեղահանձնման մասին և ոչ թե նիկոլին քծնելու հերթական ելույթը ունենա՝ հանուն իր քրոջ դատավորական աթոռի հաստատունության: