«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացել են երիտասարդները՝ «Հանուն ճշմարտության» խորագրով։
ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ իրենք սատարում են յուրաքանչյուր պայքար, որը միտված է հայկական օրակարգի վերականգնմանը եւ Նիկոլ Փաշինյանի կործանարար ծրագրերը կանխելուն։
«Մենք միշտ եղել ենք պայքարի խրամատում, շարունակում ենք մնալ այդ խրամատում։ Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է, մենք այստեղ ենք։ Եկել ենք ասենք, որ մենք եկեղեցու եւ Բագրատ սրբազանի կողքին ենք»,- ասաց նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթն այսօր մեկնարկել է Չարենցավանից, շուտով կհասնեն Երեւան։
Կարդացեք նաև
Երթին միացել են նաեւ երիտասարդներ Շիրակի ու Կոտայքի մարզերից։