Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ վերջ գնալու ենք…արժեհամակարգի վրա է հարձակում եղել, մեր հավատքի՛ վրա է հարձակում եղել». Գուրգեն Մելիքյանը միացավ շարժմանը

Մայիս 08,2024 18:14

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը, ինչպես տեղեկացրել ենք, մեկնարկել է Չարենցավանից:

Երթին միացավ նաեւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ոչ թե Մելիքյանն է միացել, այլ իրենք են միացել շատ սիրելի նահապետին ու խոնարհվեց նրա առաջ. «Բոլորդ տեսել եք թե՛ արցունքները, թե՛ տառապանքը այս սքանչելի «կաղնի» մարդու, որը մեզ համար թե ներշնչման աղբյուր է, թե՛ քաջության, թե նվիրումի, թե՛ զոհաբերության, թե՛ ինտելեկտի, թե՛ մարդկային ամենաբարձր որակների, թե՛ հոգու հաղթանակի»:

Սրբազանը խնդրեց Գուրգեն Մելիքյանին հիշեցնել, թե ինչ էր գրված Բերձորի եկեղեցու ճակատին: Նա ասաց. «Թաղեցյալ լինինք, բայց ոչ խոնարհինք: Սա շատ կարեւոր կարգախոս է: Մենք չենք խոնարհվելու: Մովսես Խորենացին ասում է՝ «հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ», վեհագույնը երբեք չի խոնարհվում»:

Բագրատ սրբազանն էլ հավելեց. «Բերձորի եկեղեցու ճակատին էր գրված՝ կթաղվեմ, բայց երբեք չեմ խոնարհվի: Սա նշանաբանն է եղել»:

Գուրգեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Սրբազանի գործը ճշմարիտ է, հայոց գործն է սա: Հայաստանի՛գործն է: Մենք զինվորագրված ենք հայոց գործին, մինչեւ վերջ գնալու ենք, ով հայրենիքի կողմն է, մենք նրան կողմնակից: Արժեհամակարգի վրա է հարձակում եղել, մեր հավատքի վրա է հարձակում եղել, հավատացնում եմ ձեզ, որ մենք ուժ ենք գտնելու վերագտնելու մեզ ու քայլելու ենք հպարտ»:

Երթին են միացել նաեւ դիվանագետներ Ավետ Ադոնցը, Վահագն Մելիքյանը եւ այլք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031