Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւի մեր ԱԱԾ-ն վախեցել է սերնդեսերունդ նզովքից. Նարինե Դիլբարյանը Արշակ սրբազանին ԱԱԾ կանչելու մասին

Մայիս 08,2024 18:06

«Մեզ ընձեռված եզակի հնարավորությունն իսկապես կայացել է: Բազմաթիվ շարժումներ եւ անհատներ, Հայաստանում եւ Սփյուռքում իրենց աջակցությունն են հայտնել այս շարժմանը: Առանց որեւէ չափազանցման կարելի է ասել, որ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժումը իսկապես դառնում է համազգային»,- «Հայելի» ակումբում նշեց հասարակական, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը:

«Ինձ համար խորհրդանշական է, որ նույն կարգախոսով Շիրակից՝ «Շիրակը հանուն հայրենիքի» երթով մեր քաղաքացիները գալիս են միանալու: Գիտեմ, որ շատ երիտասարդական եւ տարբեր մասնագիտական հանրույթներ միացել են, սպասում եմ, որ Կոտայքի թեմի առաջնորդը եւս միանա, գիտենք՝ նրա շուրջ ինչպիսի խոսակցություններ են վարվում: Իսկ Կոտայքի թեմի առաջնորդի վերաբերմամբ իր հոտի կողմից շատ դրական գնահատական կա, ուստի ես հույս ունեմ, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը այն դաշտն է, այն սրբազան տիրույթն է, որտեղ «բաժանիր, որպեսզի խանգարես եւ իշխես» կարգախոսը չի կարող գործել»,-ասաց նա:

Նա նաեւ անդրադարձավ Արշակ սրբազանին ԱԱԾ  հրավիրելուն. «Առաջին միտքը, որ ծագեց, այն է, որ գուցե մեր ԱԱԾ-ն վախեցել է նզովքից սերնդեսերունդ, այն նզովքից, որ ուղղված էր հայրենիքը հանձնելուն, ճշմարտությունն ուրանալուն, Հայոց ցեղասպանությունը եւ մեր պատմական իրականությունը մոռանալուն միտված մարդկանց: Փավստոս Բուզանդի մոտ էսպիսի մի հատված կա, երբ արդար նզովողին կանչում եւ խնդրում են, որ իր նզովքը հետ վերցնի, բայց ես համոզված եմ, որ Արշակ սրբազանը եւ մեր Մայր եկեղեցին նզովքը հետ կվերցնեն, երբ ԱԱԾ-ն, ուժային կառույցները եւ այն ուժը, որ ստանձնել է պատմական Հայաստանն ուրանալու, Արարատը Արագածով փոխարինելու, իսկ հետո Արագածը Իշխանասարով փոխելու մարտավարությունից հետ կանգնի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031