Այսօր Չարենցավանից դեպի Երեւան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ իրավիճակը լարվեց, երբ շարժման մասնակիցները վեճի բռնվեցին ոստիկաններից մեկի հետ:
Միջամտեց Բագրատ սրբազանը եւ հանգստության կոչ արեց՝ խնդրելով, որ մոտենա նաեւ փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Սրբազանը հայտարարեց. «Ինքնագործունեությամբ մի՛ զբաղվեք, ոչ ոք թող հարց լուծողի տեղ չդնի իրեն, տղե՛րք: Սրանից հետո՝ այսուհետ, որեւէ մեկը որեւէ ձեւով չփորձի հարց լուծել փողոցում, ոչ ոք չկարծի, որ ինքը ամենաիմաստունն է, ամենագիտունը: Այստեղ մարդիկ կան համապատասխան հմտություններով, պաշտոններով եւ կոչումներով, որոնք այդ հարցերը կլուծեն, մի՛ խառնվեք, մանավանդ՝ խմբերով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ