Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. ապրիլի 28-մայիսի 4-ը (2024թ․)
⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
▪️ Գյումրիում ապրիլի 30-մայիսի 3-ը,
▪️ Արարատում՝ ապրիլի 29-մայիսի 3,
▪️ Հրազդանում՝ ապրիլի 28-ին, 29-ին, մայիսի 2-ին և 3-ին,
▪️ Վանաձորում՝ ապրիլի 28-30-ը, մայիսի 2-ին,
▪️ Ալավերդիում՝ ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-ին, 3-ին։
Երևանում մթնոլորտային օդի որակը. մայիսի 2-7-ը (2024թ.)
☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 2-ին, 4-ին և 6-ին, Նոր Նորքում՝ մայիսի 2-ին, Շենգավիթում՝ մայիսի 2-5-ը։
☑️ Ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կարդացեք նաև
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ