Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Եղոյանը` ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

Մայիս 08,2024 17:20

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից:

Լևոն Արտուշի Եղոյանի կենսագրությունը 

Ծնվել է 1981թ. հոկտեմբերի 26-ին, Վայք քաղաքում:

2003թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2007-2008թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ

2008-2013թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի  Վայք-Ջերմուկ քննչական խմբի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2013-2014թ.`  ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ՀԿԳ քննիչ՝ ապա հրամանատարի տեղակալ

2014-2018թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ

2018-2019թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2019-2020թ.`  ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ

2020-2024թթ.`  ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, այնուհետև՝  քննչական գլխավոր վարչության 3-րդ բաժնի պետ,

I-II.2024թ.`  ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ

II-V.2024թ.`  ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի 3 երեխա:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031