Լրահոս
Օրվա լրահոսը

«Mer CMAH Varchapet@»։ Դուք դեռ շատ ավելի մեծ առաքելություն ունեք՝ դառնալու համաշխարհային նոր կրոնի հիմնադիր։ Էսքան գրածից քո հետ մաքսիմում էստրադան կապ ունի։ Ասֆալտը մոռացար։ Հզոր, մեր ցմահ վարչապետ ջան»․ մեկնաբանություններ՝ Փաշինյանի գրառման տակ

Մայիս 08,2024 17:24

««Էսքան գրածից քո հետ մաքսիմում էստրադան կապ ունի», «Դուք դեռ շատ ավելի մեծ առաքելություն ունեք՝ դառնալու համաշխարհային նոր կրոնի հիմնադիր», «Պարոն վարչապետ, շարունակեք զարգացնել շինարարել, կայացնել Հայաստանի Հանրապետությունը», «Հզոր եւ խելքի տոպրակ վարչապետ ջան»»։ Սրանք մեկնաբանություններ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ժողովրդի ազգային արժեքների մասին այսօրվա ֆեյսբուքյան գրառման տակ։

Երեկվա չորս ժամ ասուլիսը  հավանաբար բավարար չէր Փաշինյանին՝ պատասխանելու լրագրողի հարցին, թե որն է համարում Հայաստանի արժեքային համակարգը, նա այսօր էլ սոցիալական ցանցում անդրադարձել է այդ թեմային ու նշել, թե իր կարծիքով որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները։

«- Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:

– Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:

– Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

– Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

– Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

– Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

-Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը․․․»,-որպես ազգային արժեք նշել է Փաշինյանը:

«Որոնք շատ ջանասիրաբար ոչնչացնում եք : »,-Փաշինյանի գրառմանն այսպես է արձագանքել Ջուլիետա Պետրոսյան անունով օգտատերը։

Վարչապետի գրառման տակ օգտատերերը բազմաթիվ ու բազմապիսի մեկնաբանություններ են գրել։ Նկատելի է, որ արդեն նախկինի պես հազարների չեն հասնում նրա գրառումներին մեկնաբանությունները։

«Էսքան գրածից քո հետ մաքսիմում էստրադան կապ ունի»,-Փաշինյանի գրառման տակ մեկնաբանել է օգտատերերից մեկը։

 

«Ասֆալտը մոռացար։ Բա հարկ վճարո՞ղը»,-մի քանիսն էլ նման մեկնաբանություններ են գրել։

 

Նրան մեկնաբանողներից մեկն էլ՝ Սարո Սարոյանը գրել է․«Հարգելի՛ պարոն վարչապետ, դուք հիվանդ եք մանյակային համախտանիշով: Համոզված եմ, որ գիտեք, թե որքան թանկ է ձեր առողջությունը տարածաշրջանի ժողովուրդների համար: Դուք դեռ շատ ավելի մեծ առաքելություն ունեք՝ դառնալու համաշխարհային նոր կրոնի հիմնադիր, որը խաղաղություն կբերի աշխարհի ժողովուրդներին: Խնդրում եմ հետեւեք ձեր առողջությանը եւ տարբեր ժողովուրդների արժեքները սահմանելու հետ մեկտեղ, մտածեք նաեւ բուժվելու մասին»:

 

«Բա ասու՞մ էիր պատմական Հայաստանը վտանգավոր ա, հիմա ասում ես ազգային արժե՞ք ա»,-գրել է Հայկ Թամրազյան օգտատերը։

«Մթոմ ի՞նչ։ Ինչ էլ լինի մեզ պարտված չզգանք չէ՞։ Էդ ա ասածդ»,-գրել է Elza Hayastan օգտատերը։

 

Մեկ այլ օգտատեր էլ նկատել է․«Փաստորեն այդքան հեշտ է մեկ հոգով վեր կենալ ու սահմանել, թե Հայաստանի ժողովրդի արժեքները որոնք են, այդքան հեշտությամբ վերագրել որոշ բաներ ու դուրս թողնել մյուսները։ Ամբողջ հարցն այն է, որ արժեքներն ըստ ցանկության չեն սահմանվում, այլ կենդանի գործող երևույթներ են՝ երբեմն մեկ մարդու կամ ամբողջ հասարակության պատկերացումներին չհամընկնող»։

 

«Գոնե հայ ժողովրդի արժեքից մի խոսի, սարի պես ազգ էինք, դարձրիք պարսատիկի քար»,-այսպիսի կարծիք է հայտնել օգտատերերից մեկը։

«Պարոն վարչապետ շարունակեք զարգացնել՝ շինարարել՝ կայացնել Հայաստանի Հանրապետությունը։ Դա նորմալ է, որ քարկոծում են։ Մեր ազգնա գիտենք՝ խաչը մերնա զորությունը գիտենք։ Տեսնողը տենումա ձեր արածները ՝շատ չէ մի 10 տարի էս տեմպերով զարգանա՝ կառուցվի՝ կայանա Հայաստանը շատ լավ կլինի»,-Սարո Հարությունյան օգտատերն էլ այսպես է իր աջակցությունը հայտնել Փաշինյանին։

Նրան աջակցող, համակրողներից մեկն էլ գրել է․ «Հզոր և խելքի տոպրակ վարչապետ ջան աստված ձեզ ու ձեր ընտա

նիքին ու Հայաստանիս պահապան»։

Այսպիսի գրառումներ էլ կան՝ «Mer Anpoxarinelin: Mer CMAH Varchapet@», այսինքն, թարգմանաբանար՝ մեր անփոխարինելին, մեր ցմահ վարչապետը։

«Ամեն ինչ անում ես, որ Հայաստանը կործանես: Նախկինների թեզից արդեն անցար «ռուսի շպիոն» թեզին: Որպես խաղաքարտ էդ թեզերն օգտագործելով քո սև գործը տակից շատ լավ անում ես: Չես թուրքացնի Հայաստանը»,-գրել է Արտո Արտոյան օգտատերը։

«Դուք ունեք գերազանց Վարչապետ, Մարդ՝ ով ծնվել եւ դուրս է եկել Ժողովրդի ծոցից։

ԱՄՈՒՐ ՊԱՀԵՔ ՁԵՐ, ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԻԿՈՒՆՔԸ ԵՎ ՆԱ ՈՉԻՆՉ ՉԻ ԽՆԱՅԻ ՄԵԶ ՀԱՄԱՐ։ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ։ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱԶԱՏ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՎԵՐՋԱՊԵՍ ՎՌՆԴՈՒՄ ՌՍԻ , ՕԼԻԳԱՐԽԻ, ՀՂՓԱՑԱԾ ՀԱՐՈՒՍՏԻ, ԳՈՂԻ, ՄԱՐԴԱՍՊԱՆԻ… ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ՔԱՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՁԵԶ ԼԻՆԵԼՈՒ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ, ԱՅԴՔԱՆ ԱՆԳԱՄ ԷԼ ԻՄ ԸՆՏՐԱԾ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԼԻՆԵՔ ԴՈՒՔ։ ԿԵՑՑ

Ե ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։ ՀԶՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ»։

«KECCE mer VARCHAPET@», «Մեր հզոր վարչապետ, մեր ազգի առաջնորդ  » «Ձեր կողքին ենք….», «Կեցցե անշահախնդիր լեգիտիմ վարչապետս»,-այսպիսի մեկնաբանություններն էլ քիչ չէին։

«Էն մի հատ կին կա, որ միշտ գրում ա` «Մեր սիրելի վարչապետ», «Մենք վստահում ենք ձեզ»… էսօր քնած ա մնացել, չկա»,-Փաշինյանի հավատարիմ հետեւորդի բացակայությունն էլ նկատել է օգտատերերից մեկը։

Ազգային արժեքների մասին վարչապետի գրառման մասին մի օգտատեր էլ գրել է․« էսօր «Մուսան էկել ա, ստեղծագործական շարադրություն ա գրել (9֊րդ դասարան), սպասում է գնահատականի։ Վաղը ուրիշ բան կփիլիսոփայի»։

Մի քանիսն էլ այդ նույն գրառման տակ Փաշինյանին ու այլ քաղաքացիներին հորդորում են միանալ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» վաղվա բողոքի ցույցին․ «Դե, վաղը ժամը 16:00 Հանրապետության Հրապարակ։ Եթե ցանկանում եք պահպանել հայկական արժեքները միացեք վաղվա Համազգային Հանրահավաքին Բագրատ սրբազանի հետ»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031