NEWS.am. «Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով։ Այսքանը։ Իսկ Եկեղեցու և եկեղեցականների վերաբերյալ ժրաջանորեն հանրայնացվող մնացյալ ենթադրություններին, մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին հարկ էլ չենք նկատում արձագանքել»։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը մեղադրանքներ է հնչեցրել Տավուշի շարժման, մասնավորապես վերջինիս շարժառիթների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդության վերաբերյալ, նաեւ գնահատականներ են հնչել Եկեղեցու գործունեության մասին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: