Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման ծրագրի բյուջեն 300 000 դոլար է, ուստի դրամահավաքը շարունակվում է»

Մայիս 08,2024 16:50

10 տարի առաջ իր գործունեությունը սկսած «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մայիսի 3-ին կազմակերպել էր բարեգործական երեկույթ, որը նպատակ ուներ մեկ հարկի տակ համախմբել հիմնադրամի աջակիցներին՝ միասին ամփոփելու 10 տարիների կատարված աշխատանքը, գրանցած արդյունքները և կազմակերպել դրամահավաք Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման համար։

Հայոց մեծ բանաստեղծ Վահան Տերյանի կյանքն ու գործունեությունը հանրահռչակելու և նրա ժառանգությունը սերունդներին ներկայացնելու համար ՋԱՀ-ը 2019թ․ նախաձեռնեց վերականգնել մեծ բանաստեղծի տուն-թանգարանը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ 2021թ․ մեծ հանդիսությամբ այցելուների առջև իր դռները բացեց տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը, որն արդիականացվել է համաշխարհային բոլոր չափանիշներին համապատասխան: Երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել տուն-թանգարանն ամբողջությամբ, ինչի համար էլ նախաձեռնվել էր միջոցառումը։

ՋԱՀ-ի և բարերարների միջև համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում հիմնադրամը հաջողությամբ իրականացրել է Ջավախքի հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված 300-ից ավելի ծրագիր: Հիմնադրել և սպասարկել է 9 ԱրՄաթ կենտրոններ, կազմակերպել է 500 և ավել միջոցառում, վերանորոգել Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, հիմնել Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը, ստեղծել վիրտուալ թանգարաններ, հրատարակել գրքեր, անցկացրել փառատոններ, ցուցահանդեսներ, պոեզիայի օրեր և իրականացրել ճանաչողական այցեր։

Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման նպատակով նվիրատվությունները և նվիրատվությունների խոստումները կազմեց շուրջ 162,000 ԱՄՆ դոլար։ Ծրագրի ամբողջ բյուջեն 300,000 դոլար է, ուստի դրամահավաքը դեռևս շարունակվում է։ Կոչ ենք անում միանալ այս կարևոր նախաձեռնությանը։

Բարեգործական երեկոն վարում էին հաղորդավարներ Ժակը և Լուիզա Ղամբարյանը: Երեկոն իրենց ելույթներով էլ ավելի վառ դարձրեցին Մավր Մկրտչյանը, Սրբուկը, Կամո Սեյրանյանը, Ռոման Խնկոյանը, Ռուսլան Էլյազյանը, Քերոբ Հովելյանը, Դավիթ Հակոբյանը, Վահագն Ռաշը, Վարդան Բադալյանը, «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը և Կարինե Մուսիկյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից գործարարներ, մշակույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հիմնադրամի այլ աջակիցներ։

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031