Ermenihaber. Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հաջորդիվ տեղի է ունենալու ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպում, ինչից հետո ստորագրվելու է «Թուրքիայի և Ադրբեջանի միջև խառը տնտեսական հանձնաժողովի 11-րդ նստաշրջանի» մասին արձանագրությունը:
Կողմերը մասնակցելու են Թուրքիա-Ադրբեջան գործարար համաժողովին ևս: Նախատեսվում է նաև Յըլմազ-Ասադով համատեղ մամուլի ասուլիս: