«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վերածվել է համահայկական շարժման։
Այն վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ։
Իշխող քաղաքական ուժը, առանց քննարկումների և ժողովրդի կամքը հաշվի առնելու, իրավասու չէ համազգային խնդիրներն այս կերպ լուծելու։
Հայաստանը բոլորիս հայրենիքն է, հետևաբար պատասխանատու ենք բոլորս։
Կարդացեք նաև
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես Հայրենիքի զինվորներ, հայտարարում ենք,
որ ոչ միայն սատարում ենք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում ենք շարժման շարքերում։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9-ին, հանուն Հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակից։
Հայաստանի ուժային կառույցներից պահանջում ենք ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հանձինս՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի։
Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և ուժային կառույցներից զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ։
Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է։
Միասնական ուժերով փրկենք երկիրն ու կերտենք մեր ապագան։
«Պահեստազորի սպաների շարժում»
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Սիսական» ջոկատ
«Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնություն
Վիտալի Բալասանյանի գրասենյակ
«Վերադարձ» հիմնադրամ
«Ազգային գվարդիա»
Հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար։
Կարող են միանալ և՛ անհատները, և՛ կազմակերպությունները։
Միասին հանուն Հայրենիքի