Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՄՔ»-ը ԱԳՆ-ից պահանջում է բողոքի նոտա հղել Ադրբեջանին. մտահոգ են, որ արձագանք չկա «Արեւմտյան Ադրբեջան»-ին

Մայիս 08,2024 16:10

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի գործողություն իրականացրեցին ԱԳՆ շենքի առջեւ։ Նրանք մտահոգ են, որ արտաքին գերատեսչությունը ոչ մի կերպ չի արձագանքում պաշտոնական Բաքվի ոտնձգություններին։

«ԿԱՄՔ»-ը, մասնավորապես, արձանագրում է, որ Ադրբեջանում ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջան» հեռուստաալիք, ինչով ակնհայտորեն նկատի է առնվում Հայաստանի Հանրապետությունը։ Ավելին, բռնազավթված Արցախում Ադրբեջանը ստեղծել է «Արեւելյան Սյունիք» արհեստածին անունով վարչական միավոր, որով ակնարկում է, որ հավակնություններ ունի նաեւ մեր Սյունիքի նկատմամբ։ Այս ամենը արվում է պետական մակարդակով, իսկ Հայաստանի իշխանությունը հանցավոր լռություն է պահպանում։

Բողոքի կազմակերպիչները նամակ փոխանցեցին, որով նախարար Արարատ Միրզոյանից պահանջում են բողոքի նոտա հղել Ադրբեջանին, նաեւ պահանջում են անհապաղ դադարեցնել Տավուշում ապօրինի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։

«ԿԱՄՔ»-ը նաեւ պահանջում է իշխանության հրաժարականը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    ԱԳՆ-ն այդքան «դուխ» ունի՞, որ ադրբեջանին նոտա հղի, չէ՞ որ իրենք բայրամովից մրսում են: Այ վախկոտներ, որտե՞ղ պահեցիք ձեր երբեմնի «դուխով» գլխարկները և դարձաք թշնամու կամքը խոնարհ կատարողներ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031