Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք փողոցից տուն չեն եկել, տեսե՞լ եք բառապաշարը, բորդյուր լիզել, ասֆալտ ուտել, մարդկանց վրա թքել, դո՞ւր է գալիս, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին». Սրբազան

Մայիս 08,2024 15:34

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ակնկալիքը կա եւ այդ պահանջը կարծես թե ձեւակերպված է, գործնականում ինչպես եք պատկերացնում, հնարավոր համարո՞ւմ եք հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց. «Բնականից սկսած եւ բնական ավարտ էլ ունեցող շարժում է, տեսնում եք ինչ է կատարվում եւ նաեւ ունի որոշակի օրակարգ, որ փուլ առ փուլ լրացնելով՝ առաջ է գնում: Խնդրում եմ ժամանակի մեջ ինչ կլսեք, դա այդ ժամանակի օրակարգն է»:

Հարցին՝ օրինակ, վաղը կբացվե՞ն փակագծեր՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Վաղը կարող է ես ողջ չլինեմ: Թույլ տվեք հասնենք վաղվան իր ժամին: Մեր Տերն է ասում, չէ՞»:

Հարցին՝ ի՞նչ աջակցություն եք սպասում խորհրդարանական, արտախորհրդարանական ընդդիմությունից՝ Բագրատ սրբազանը պատասխանեց, որ սա սպիտակ շարժում է, իսկ սպիտակը իր մեջ բոլոր գույներն է ներառում ու եթե առաջ այս մարդիկ, որոնք տարբեր գաղափարներ ու մոտեցումներ ունեն, դժվար էր պատկերացնել, որ իրար կհանդիպեին փողոցում, այսօր բոլորը միավորվել են»:

Խոսելով վարչապետ Փաշինյանի քննադատությունների մասին՝ Բագրատ սրբազանն ասաց. «Առավոտ էլ ինչ-որ արժեքների մասին է գրել, հանկարծ հիշել է, որ արժեք կա»: Թե ինչու է Քոչարյանի անունը տվել՝ որպես շարժման շահառու՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Իրեն գտեք, հարցրեք, ես մորուք ունեմ, բայց հո ինքը չեմ»:

Հարցին՝ Դուք պարբերաբար հայտարարում եք, որ իշխող ուժից ազդակներ կան, որ աջակցում են ձեզ, անուններ կնշե՞ք, ովքե՞ր են՝ Բագրատ սրբազանը կատակեց. «Ալեն Սիմոնյանը…Դե այնպիսի բաներ է ասում, միանում են: Անդրանիկ Քոչարյանը»: Լրագրողները ճշտեցին՝ հումորով եք ասում, բայց եթե նրանք ուզեն, թույլ կտա՞ք միանան՝ Բագրատ սրբազանը պատասխանեց, որ այս շարժումը հաշտության մասին է, ատելության մասին չի:

Լուսանկարը՝ «Ակն ընդ ականի» ֆեյսբուքյան էջից

Իշխանությանը զայրացրել է «տաճարը հաղթելու է փողոցին» սրբազանի հայտարարած կարգախոսը: Բագրատ սրբազանը հաստատեց. «Այո, որովհետեւ իրենք փողոցից տուն չեն եկել, տեսե՞լ եք բառապաշարը, բորդյուր լիզելու արտահայտությունը ձեզ դո՞ւր է գալիս: Բա դա փողոցային չի՞: Ասֆալտ ուտել, ձեզ դո՞ւր է գալիս, շնաբարո դուրսպրծուկ արտահայտությունը դո՞ւր է գալիս, փողոցային չի՞ դա: Մարդկանց վրա թքելը փողոցային չի՞: Բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031