Նախօրեին ԵՊՀ-ում կայացավ Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանի «Նոր մեդիա և հաղորդակցություն» գրքի շնորհանդեսը։
Հեղինակը հանգամանորեն անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք փոխել են ավանդական ԶԼՄ-ների էությունը:
Կարդացեք նաև
Հեղինակը նշում է, որ նոր մեդիայի համաշխարհային տարածմամբ և գլոբալիզացիայի ազդեցությամբ լրագրողական ժանրերում ամենուր նոր ձևաչափերի փոխներթափանցումներ են տեղի ունենում, որոնք փոխակերպվում են քաղաքական, գիտական, կրթական, մշակութային գործընթացների էությունը:
Հետազոտության հեղինակն առաջ է քաշում խնդիրներ, որոնք խոչընդոտում են մեդիայի և հաղորդակցության կազմակերպումն ու կառավարումը, և եզրակացնում, որ նոր մեդիան ամբողջությամբ վերափոխել է տնտեսության զարգացման ձևաչափերն ու մոդելները, նպաստել տեղեկատվության տարածմանն ու ցանցային մտածողության ձևավորմանը:
Հավելենք, որ այս գիրքն Աստղիկ Ավետիսյանի հերթական հետազոտական աշխատանքի արդյունքն է: Նա հեղինակել է ուսումնական ձեռնարկներ, գիտական բազմաթիվ հոդվածներ, մենագրություն:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ