Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Մայիս 08,2024 14:30
Յունիբանկը ՓՄՁներին առաջարկում է նոր վարկատեսակ՝ «Պարզեցված», որը զգալիորեն հեշտացնում և արագացնում է վարկային միջոցների տրամադրման գործընթացը։ «Պարզեցված» վարկը հնարավոր է ստանալ առանց բիզնեսի ֆինանսական վերլուծության անցկացման:

«Պարզեցված» վարկը նախատեսված է տարբեր բիզնես նպատակների, այդ թվում՝ շրջանառու միջոցների համալրման, ներդրումների, գործող վարկերի վերաֆինանսավորման համար: Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով՝  մինչև 120 ամիս ժամկետով:

«Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը: Յունիբանկն առաջարկում է բիզնեսի վարկավորում պարզեցված սխեմայով, որն ունի մի շարք առավելություններ՝ վարկային հայտի արագ դիտարկում, փաստաթղթերի նվազագույն փաթեթ և ավելի հարմար պայմաններ: Մեզ համար կարևոր է, որ մեր ծառայությունները լինեն հնարավորինս պարզ և արագ։ Հաճախորդը կարող է դիմել բանկի մասնաճյուղ և օպերատիվ ստանալ ֆինանսավորում շահավետ պայմաններով»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Յունիբանկի կողմից առաջարկվող հարմար պայմաններով վարկավորումը լրացուցիչ խթան կհանդիսանա ձեռներեցության զարգացման համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մանրածախ և մեծածախ առևտուրը և ծառայությունների մատուցումը, արտադրությունը, շինարարությունը և այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031