Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղմանը», – նշել է Զախարովան և հավելել, որ այդ հարցերը ևս Պուտինի և Փաշինյանի այսօրվա բանակցությունների օրակարգում են։