Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար, ինչպես հայտնում է Interfax-ը, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։
«Մինչ այդ կայանալու է ԵԱՏՄ անդամ պետությունների գագաթնաժողովը, որի ավարտին ամփոփիչ փաստաթղթեր կստորագրվեն», – ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։