Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Իրապես հոգևոր թեթևություն զգացի, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր խորհրդի հայտարարությունը ավելի շատ համընկավ իմ պատկերացումների հետ և ոչ քայլարշավողների

Մայիս 08,2024 13:12

Ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ, անսասան հավատով վանահոր ծոռ։ Իմ ճանաչած Աստված Սեր է և Խաղաղություն։ Բագրատ սրբազանինը՝ Ռևանշ ու Վրեժխնդրություն։ Իրապես հոգևոր թեթևություն զգացի, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր խորհրդի հայտարարությունը ավելի շատ համընկավ իմ պատկերացումների հետ և ոչ քայլարշավողների, որ իշխանափոխության պահանջը Եկեղեցունը չէ, և Էջմիածնը աջակցում է միայն օրենքի շրջանակում իրականացվող բողոքին։

Բնականաբար, նման հայտարարությունը չի բավարարի քայլարշավին մասնակից քաղաքական հատվածին, առավելապես նրանց, ովքեր չեն հավատում ու չեն խաչակնքվում և փորձում են Եկեղեցին որպես գործիք ու վահան օգտագործել, բայց շատ կարևոր է իմ և նրանց համար, ովքեր Մայր Աթոռը Սրբատեղի են համարում ու շարունակում են համարել։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հանրապետություն կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031