«Խնդրում եմ՝ միասին շարժվեք դեպի մայրաքաղաք, ոտքի՛ հայ, սա Սրբազանի շարժումը չէ, սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի: Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը առուվաճառքի առարկա դարձնեն, պետք է նրանք հասկանան՝ մենք պաշտպանում ենք հողը, այն հողը, որի վրա պետք է իրենց աթոռը դնեն նստելու համար: Պետք է սթափվել ու արթնանալ, բոլորս ոտքի՛»,- այսպես է շարունակվում Գյումրուց այսօր վաղ առավոտյան մեկնարկած «Շիրակը հանուն հայրենիքի» երթը:
Երթի ժամանակ նաեւ անդրադարձ եղավ 2018 –ին հեղափոխականների քայլերթին Գյումրիից. «6 տարի առաջ այստեղից սկսվեց ի չարս քայլքը, այստեղից են սկսել քայլել, իսկ այսօր սուրբ քայլ է, Սրբազանի գլխավորությամբ ու սրբազան պայքարի համար, խնդրում եմ՝ բոլորս սթափվենք ու միանանք: Հայրենիքն ունի այսօր ցանկացածիդ կարիքը»:
Երթը ընթանում է հայրենասիրական երգերով, սթափության կոչերով՝ «Հոգեւոր Հայաստանը հաղթելու է ստին, կեղծիքին, չարին: Այս պայքարը պայքար է արդարության, մենք ոտքի ենք կանգնել միայն դրա համար, բոլորս պարտավոր ենք արձագանքել, անտարբեր չմնալ, սա մեր հայրենիքն է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ