Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեռատես, ոլորտը պարալիզացնող որոշում է ընդունել նախարարությունը». էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Հրապարակ»

Մայիս 08,2024 10:40

Դեղերի վաճառքի նոր կարգը, որը կիրառվում է մարտի 1-ից, պահանջում է, որ հակաբիոտիկները եւ մի շարք այլ պրեպարատներ՝ ընդհանուր 400-ից ավելի դեղամիջոցներ, վաճառվեն էլեկտրոնային դեղատոմսով։ Սակայն կարգը չի գործում, իսկ դեղատները հիմնականում կամայական են կիրառում այն։ Օրինակ, Երեւանի դեղատներից մեկը գնորդին հրաժարվել է վաճառել արտաքին օգտագործման համար նախատեսված քսուկ, որի մեջ չնչին չափով հակաբիոտիկ է պարունակվում եւ, ըստ նոր կարգի, պետք է վաճառվի միայն դեղատոմսով։ Գնորդը մտել է «Նատալի ֆարմ» դեղատուն, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, ու հանգիստ գնել նույն քսուկը, եւ վաճառողը որեւէ հարց անգամ չի տվել։ Այսպիսի դեպքերը բազմաթիվ են։

«Կարգը չի գործում։ Անհեռատես, ոլորտը պարալիզացնող որոշում է ընդունել նախարարությունը։ Իրենք էլ են մոռացել, որ նման կարգ են ընդունել։ Ինչպես մյուս ոլորտները, այս ոլորտն էլ տանում են լուծարման»,- ասում է դեղ ներմուծող «Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը։ Հիմնական խնդիրը, ըստ նրա, ոչ թե դեղատներում է, այլ բուժհաստատություններում։ «Եթե բժիշկները չեն նշանակում, եթե չեն լրացնում էլեկտրոնային դեղատոմս, դեղատունն ի՞նչ անի։ Բոլոր դեղատներն էլ միացված են ընդհանուր էլեկտրոնային համակարգին, բայց բժիշկները չեն լրացնում էլեկտրոնային դեղատոմս։ Ոնց որ էն ժամանակ էին աշխատում, այնպես էլ հիմա։ Իրենք պետք է սկսեին բժիշկներից»,- ասում է նա։

Թե ինչու բժիշկները չեն լրացնում դեղատոմսերը, բացատրում է Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը․ «Նախ, բոլոր բժիշկները չեն, որ տիրապետում են «Արմեդ» համակարգին։ Նրանք ունեն տարբեր համակարգիչներ, որոնք հարմարեցված չեն դրան։ Եվ հետո՝ դա էնպես չէ, որ միայն դեղի անունը գրեցին համակարգում, ու վերջ, պետք է լրացվի պատմություն, գրվի, թե ինչի հիման վրա է որոշել այդ դեղը նշանակել, եւ այլն։ Եվ սա միակ խնդիրը չէ։ Պատկերացրեք՝ իրենք նշում են 400-ից ավելի անվանում դեղորայք, բայց հայտնի է դրանցից միայն մոտ 250-260-ի անվանումը։ Ամբողջական ցանկը ոչ մի տեղ հրապարակված չէ, իրենք չեն հրապարակում։ Ես մի քանի անգամ դիմել եմ առողջապահության նախարարություն, «Արմեդ» համակարգ՝ խնդրելով, որ հրապարակեն այդ ցանկը, բայց չեն հրապարակում, միայն կոդերով հապավումներ են հրապարակում, որոնց դեղագետների 99 տոկոսը չի տիրապետում»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031