Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք չէի սպասի, որ Արցախը գերտերություն հռչակածը կարճ ժամանակ անց կվտանգի նաև Հայաստանը… ու դեռ այսքանից հետո կխոսի ազգային արժեքներից. Տաթեւ Հայրապետյան

Մայիս 08,2024 10:20

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ազգային արժեքների մասին: Նման գրառում անում է մի մարդ, որն Ալիևի ու Էրդողանի հրահանգով հստակ, նպատակադրված, ծրագրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հոյակապ գիտեն, թե ովքեր են Մուշի, Սասունի, Արդահանի, Վանի, Նախիջևանի, Ագուլիսի, Արցախի իրական տերերը: Գիտեն, դրա համար էլ ուզում են մեր ուղեղից հանել ազգային, պատմական հիշողությունը: Դա ավելին է, քան պետությանը պարտության մատնելը, դա նշանակում է հանել մեր մեջից հոգին, հիշողությունը, պոկել արմատից: Հենց այդ գործին էլ ծառայեցվում է Փաշինյանը: Իսկ հիմա՝ ճնշումների ներքո, որոշեց գրել ազգային արժեքների մասին:

Դա անում է մի մարդ, ով 2018 թվականի հենց այս օրերին վայելում էր ժողովրդի բացառիկ սերն ու աջակցությունը: Ունենալով Հայաստանը զարգացման ուղով տանելու իրապես պատմական շանս, նա գնաց այլ ճանապարհով, որը բերեց հենց այսօրվան: Փաշինյանն ապացուցեց, թե որքան փոփոխամիտ է, կամազուրկ: Եթե լիներ պետական շահի ու ազգայինի գիտակցում, պարտված ղեկավարը հենց ինքն իր մեջ հասկանալով դրա վնասները, երբեք չէր առաջադրվի վարչապետի պաշտոնին՝ հոյակապ իմանալով, թե Ալիևն ինչ կերպ է վարվելու առաջիկա բանակցություններում:

Երբ դեռ ԱԺ-ում՝ ֆրակցիայում համոզում էի, որ չի կարող պարտված ղեկավարը շարունակել կառավարել, Փաշինյանի մոտ շրջապատից մեկն ինձ ասում էր, որ ես նրան լավ չեմ ճանաչում, նա ամեն ինչ կարող է հաղթահարել… Այո, տակավին, լավ չէի ճանաչում, երբեք չէի սպասի, որ Արցախը գերտերություն հռչակածը կարճ ժամանակ անց կվտանգի նաև Հայաստանը… ու դեռ այսքանից հետո կխոսի ազգային արժեքներից…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031