Ս․թ․ ապրիլի 26-ին Ֆասթ Բանկի աջակցությամբ Երևանի Տիկնիկային թատրոնում կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը: Հնչել են «Բարդերի ակումբ»-ի հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի սիրված ու նոր ստեղծագործությունները։
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր: Համերգի ընթացքում պոեզիան հանդիսատեսին է փոխանցվել բանաստեղծական խոսքի, երաժշտության և մնջախաղաց Համլետ Չոբանյանի պլաստիկայի միջոցով: Հայաստանում հեղինակային երգի «Բարդ» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մշակութային, քաղաքացիական հասարակության միասնականություն ձևավորելն է․ «Այս համերգները շատ կարևոր դեր են խաղում: Հնարավորություն են տալիս՝ մարդիկ գան, մասնակցեն: Մասնակցությունը դառնում է բարեգործական՝ շնորհիվ Ֆասթ Բանկի աջակցության, մենք կարողանում ենք ուղղել որևէ սոցիալական նախագծի»:
Նշենք, որ «Բարդերի ակումբ»-ը Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը»։ Ամռանը փառատոնը կտեղափոխվի Սևան։ Փառատոնային եռամսյակի ավարտից հետո կքննարկվեն ակումբի նոր համերգների աշխարհագրությունն ու բովանդակությունը։
Ֆասթ Բանկի համար համերգին աջակցելը կարևոր նշանակություն ունի՝ նպաստել ոչ միայն հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանմանը, այլև մասնակից դառնալ բարեգործական ծրագրերի:
Կարդացեք նաև
010 510000 | www.fastbank.am
Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Սույն նյութը համարվում է գովազդ: