Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյան. Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով՝ հանուն ձեր աթոռներին կառչած մնալու

Մայիս 08,2024 09:55

Ես լիովին աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսի նախաձեռնությունը։ Սատարում եմ Միքաէլ Սրբազանին: Ամբողջովին սատարում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի կոչն ու հայտարարությունը: Այսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը: Այսօր հզոր պիտի հնչեն հայոց զանգերը մեր հոգիներում՝ վասն զի սթափվելու եւ արթնանալու ժամն է եկել: Բավական է ստորադասված ձեւով միակողմանի զիջումներ անենք։ Թշնամու ախորժակը անսահման է։

Ինչո՞ւ չենք պահանջում, որ թշնամին դուրս գա Հայոց գրավյալ տարածքներից, ինչո՞ւ չենք պահանջում մեր Արծվաշենը, ինչո՞ւ չենք պահանջում մեր գերիների ու Արցախի իշխանավորների ազատագրումը։ Ինչո՞ւ ենք միակողմանի ականազերծում մեր սահմանագծերը։ Հանուն ինչի՞ պիտի հանենք մեր զինանիշից Մասիս սարը։ Հանուն ինչի՞ պիտի փոխենք մեր սահմանադրությունը։ Ե՞րբ պիտի դասեր քաղենք պատմությունից՝ ում հավատալ, իսկ ում ոչ։ Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քաղաքացին։ Վեցը տարի է մենք տեսնում ենք քաղաքական իշխանության պարտությունները, որոնք դեմագոգիայի միջոցով փորձում են արդարացնել իրենց արածները։ Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով հանուն ձեր աթոռներին կառչած մնալու համար։ Ավելի լավ է պատվով մեռնել, քան հավետ ստորադաս ու վիրավորական ստրկության մեջ ապրել:

Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին։ Իսկական պահն է ստեղծելու նվիրյալ ու պրո հայկական իշխանություն, որը կդառնա մեր պետության ու ժողովրդի տերն ու տիրականը։ Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել, որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը։ Ես հավատում եմ Հայոց ներուժին ու նրա գիտակցությանը։

Աստված օրհնեալ պահի Հայոց Ազգն ու Բանակը, մեր Պետությունն ու Մայր Եկեղեցին։

 

Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Մայիս 7, 2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031