Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են.
– Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:
– Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:
Կարդացեք նաև
– Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
– Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
– Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:
– Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
– Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը (Ի դեպ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ (հոդված 8.1) ամրագրված է միմիայն Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում. «Առավոտ»)
– Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:
– Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:
– Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:
– Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:
– Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները:
Լուսանկարը 2018-ի սեպտեմբերի 23-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը՝ մակագրելով. «Սա պատմական լուսանկար է: Ինչո՞ւ:
Որովհետեւ սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է:
Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»:
ՆԵՌ: