«Ազատություն». Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Միլի մեջլիսի երեկ կայացած լիագումար նիստի ընթացքում այդ գաղափարը հնչեցրեց Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը (լուսանկարում)։
«Կարելի է Փաշինյանին Բաքու հրավիրել։ Դրա հետ մեկտեղ, Ադրբեջան տանող ճանապարհը պետք է փակ լինի այն բոլոր մարդկանց համար, որոնք մեր քաղաքական թշնամիներն են և հանդես են գալիս մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերով», – հայտարարում էր Օրուջը։
Իսկ ադրբեջանցի մեկ այլ պատգամավորի՝ Վարդենիսի շրջանում ծնված Սահիբ Ալիևի քննադատության թիրախում այսօր Հայ Առաքելական եկեղեցին էր, որն, ըստ իշխանամետ խորհրդարանականի, «փորձում է խափանել սահմանազատման գործընթացը»։ Ադրբեջանցի պատգամավորը նույնիսկ հասավ այնտեղ, որ իր ելույթում Հայ Առաքելական եկեղեցին «ահաբեկիչների որջ» անվանեց։
«Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում դիմադրում են Ղազախի շրջանի չորս գյուղերի վերադարձին: Այդ առաքելությունը դրվել է Հայ եկեղեցու վրա, որը կրկին գործի է դնում հին ավանդույթները», – հայտարարում էր Ալիևը՝ չմոռանալով հիշատակել նաև Տավուշի թեմի առաջնորդի անունը:
Կարդացեք նաև
Միլի մեջլիսի անդամ Սիյավուշ Նովրուզովի խոսքով էլ՝ հայերը ոչ միայն ընդդիմանում են սահմանազատման գործընթացին, այլև փորձում են, իր բնորոշմամբ, Շուշիի կորստի վրեժը լուծել Ադրբեջանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանում հրահրելու միջոցով։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում