Լրահոս
Օրվա լրահոսը

Թաքցնում եք, որ ի՞նչ անեք: Հանի, այդ քարտեզն էլ ճոճի, ոնց որ Հայաստանի էն «չիգանկեն» ես ճոճում. «ՉԻ»

Մայիս 08,2024 09:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասուլիսի ժամանակ անդրադառնալով սահմանազատման գործընթացին, ասել է, որ այն տեղի է ունենում ԽՍՀՄ իրավաբանական ուժ ունեցող ամենավերջին քարտեզների հիման վրա:

Այն հարցին, թե կոնկրետ որ քարտեզների հիման վրա, վարչապետը խուսափել է պատասխանել. «Գիտեք, որ մենք չենք ուզում կոնկրետ քարտեզի թվարկմամբ սահմանափակվել, որովհետև մեզ համար կարևոր է ՀՀ սահմանի պարագծի ամբողջական սահմանազատումը ապահովելուն միտված իրավական հիմքերի արտահայտումը»:

«ՉԻ». Մի կողմից ասում է, թե իրավաբանական ուժ ունեցող քարտեզներ կան, մյուս կողմից չի կարողանում, կամ չի ցանկանում նշել, թե որ քարտեզներն են: Թաքցնում եք, որ ի՞նչ անեք: Հանի, այդ քարտեզն էլ ճոճի, ոնց որ Հայաստանի էն «չիգանկեն» ես ճոճում:

Բա որ հանկարծ պարզվի, որ սահմանազատման գործընթացում Ադրբեջանը հիմք է վերցրել մի քարտեզ, Հայաստանը՝ լրիվ ուրիշ քարտեզ, ի՞նչ է լինելու:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031