ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորապես, «Տավուշը հանուն Հայրենիքի» ազգային ազատագրական շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հասցեին իշխանության ամենաբարձր մակարդակով կազմակերպվող հակաքարոզչությանը` արձանագրեց, որ մաքուր ակունքից երբեք կեղտաջուր չի հոսում։
«Մի քանի անգամ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ. ցանկացած արտահայտություն, ցանկացած գործունեություն, որը ծավալում է անձը կամ խումբը, նախ եւ առաջ բնութագրում է տվյալ անձին եւ տվյալ խմբին։ Այս առումով ինչ-որ մեկը սպասում էր որ նրանք, ովքեր 2018 թվականին նոր-նոր իշխանության եկած’ քաշքշում էին վեհափառին եւ սատանայական «Նոր Հայաստան` նոր վեհափառ» կոչեր էին անում, այսօր պետք է փոխվե՞ին։ Չեմ կարծում, որ դա զարմանալի է։
Ես միայն ցավակցում եմ նրանց, ովքեր նրանց կեղտոտ ջրերից վարակվում են, ընդունեմ մտքով, սրտով, թե հոգով։ Դա թունավոր եւ անձը ամբողջովին քայքայող, ոչնչացնող բրիգադի եւ բրիգադիր քաղաքացի Փաշինյանի կազմակերպածն է։ Նրանք եկել են ոչ թե հոգս հոգալու, հարց լուծելու համար, այլ ընդհանուր առմամբ Հայաստանը, հայությունը ոչնչացնելու։ Նրանց այս գործունեությունը հակաքրիստոնեական է, հակահայկական է, հակապետական է։
Կրկին ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր այդ ամենը ընկալում եւ ընդունում են իրենց մեջ»,-ասաց տիկին Ալավերդյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ