Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ սուտը, բոլոր կեղծիքները, որ Բագրատ Սրբազանի հասցեին հորինվում ու տարածվում են, նրան, հաստատ, չեն կպչելու». Իրավապաշտպան

Մայիս 07,2024 23:13

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.

«Եթե Հայաստանի ընտրողը 2021-ի հունիսի արտահերթ ընտրությունների ժամանակ զգացմունքներին ու վախերին տրվելու փոխարեն լիներ հաշվենկատ ու առաջնորդվեր սառը դատողությամբ ու իր ընտրությամբ բանակցող փոխեր, այսօր բոլորովին այլ վիճակ էինք ունենալու։ Բայց ունենք այն, ինչ ունենք։

Սահմանազատումը եւ սահամանագծումն սկսված են։ Հայկական կողմը իրեն չպատկանող տարածքներից դուրս է գալիս, բայց ադրբեջանական կողմից դեռ չի հնչել հայտարարություն, թե նրանք էլ իրենց հերթին են իրենց չպատկանող հատվածներից հետ քաշվելու։ Ոչ ոք չի կարող վստահեցնել, որ սահմանի մյուս հատվածներում փաստի առաջ չենք կանգնի։

Այս պարագայում հնչող մտահոգությունները բացատրելի են։ Մարդիկ հստակություն են պահանջում, ցանկանում են իմանալ նախապես, թե ինչ է մեզ սպասվում։ Քայլարշավը, որ սկսել է Բագրատ Սրբազանը, այս մտահոգությունների ծնունդն է։

Ինչի՞ կհանգեցնի քայլարշավը։ Չգիտեմ։ Ի՞նչ արդյունք կտա՞։ Չգիտեմ։ Փոփոխություններ կբերի՞։ Չգիտեմ։ Բայց մի արդյունք արդեն գրանցել է․ ցուցադրում է, որ այսօրվա իշխանությունների աջակիցները ոչնչով չեն տարբերվում երեկվա իշխանությունների աջակիցներից։ Նույն բառապաշարն է, նույն հայհոյանքներն են ու նույն ատելությունը։ Ցուցադրում է, որ այսօրվա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում երեկվա իշխանություններից։ Ընդդիմադիրների ու անհամաձայների նկատմամբ նույն վերաբերմունքն է ու նույն մերժումը։ Լսելու, հասկանալու, զրուցելու ոչ մի ցանկություն։ Այնպես չէ, թե մենք սա չգիտեինք։ Գիտեինք, բայց Բագրատ Սրբազանի քայլարշավը էլ ավելի հստակ է սա ցուցադրում։

Բագրատ Սրբազանին ճանաչում եմ շատ վաղուց, 1988-ից։ Այդ ժամանակ նա դեռ պատանի էր, բայց համալրում էր Հայաստանի քչաթիվ անկախականների շարքերը։ Նրա մասին կարող եմ միայն լավն ասել։ Ողջ սուտը, բոլոր կեղծիքները, որ նրա հասցեին հորինվում ու տարածվում են, նրան, հաստատ, չեն կպչելու»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031