Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Երբ չենք ունեցել պետություն, իսկ մեր երկիրը դե ֆակտո զավթված է ադրբեջանա-թուրքական ռեժիմի կողմից, եկեղեցին է պահել հողը եւ հայկականությունը»

Մայիս 07,2024 22:10

«Մենք այսօր բոլորս պարտավոր ենք լինել սրբազան Հայաստանի, այս ազգային-ազատագրական շարժման կողքին, որովհետեւ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը ազգային-ազատագրական շարժում է»,-ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում։

«Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ տարբեր կարգի անձրեւաորդերին, որոնք հիմա ցեխ են շպրտում եկեղեցու վրա, պետական ու օլիգարխների ռեսուրսները ներդրել են  Հայաստանը զավթած թուրք-ադրբեջանական օկուպանտ ռեժիմի դեմ սկսված ազգային-ազատագրական պայքարը վարկաբեկելու համար։

Եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդի կողքին, եկեղեցին մշտապես եղել է բանակի կողքին, հայ հոգեւորականն էր խաչը ձեռքին 44-օրյա պատերազմում կռվում, հայ հոգեւորականն էր զոհվում առաջնագծում 44-օրյա պատերազմի ժամանակ։

Նորից եմ կրկնում. չեմ ուզում սրբազան արշավի մասին խոսելիս հիմա խոսենք սրբապիղծների, Ալիեւի ստրուկների եւ կամակատարների մասին։

Ես հիմա խոսում եմ  Հայաստանի եւ սփյուռքի մեր սիրելի հայրենակիցների հետ։ Շատ դեպքերում հարց է հնչում’ ինչու է շարժումը առաջնորդում եկեղեցին։ Որովհետեւ մեր բազմադարյան պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք չենք ունեցել պետություն, երբ մեր պետությունը զավթված է եղել տարբեր մոնղոլ-թաթար-սելջուկների կողմից, 600 տարի եկեղեցին է պահել հայկականությունը, եկեղեցին է պահել հողը։ Հիմա մենք դե ֆակտո  չունենք պետություն, որովհետեւ Հայաստանում պետությունը զավթված է ռեժիմի կողմից, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգը։

Սրանք մերկապարանոց հայտարարություններ չեն։ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցած 2018 թվականի իշխանության փոփոխությանը Ադրբեջանը ունեցել է ուղղակի մասնակցություն։ Ավելին, մի քանի օր առաջ Ալիեւը Բաքվում հայտարարեց, որ Հայաստանի հետ բանակցությունները ընթանում են Ադրբեջանի պատրաստած  փաստաթղթի հիման վրա։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը սպասարկում է  ադրբեջանական օրակարգ’ Արցախի հանձնում, Տավուշի բնակավայրերի հանձնում հենց հիմա։

Մեր եթերին զուգահեռ ընթանում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Նա իր թիկունքում դրել է Արագած լեռան նկարը’ ըստ էության կատարելով Ալիեւի հրամանը, որը պահանջեց Հայաստանի իշխանություններից հրաժարվել Արարատ լեռից։

Եվ ես ճիշտ եմ։ Այո, պետություն չունենալու պարագայում, իսկ այսօր մեր երկիրը  զավթված է թուրք-ադրբեջանական ռեժիմի կողմից, եկեղեցին է ստանձնում ազգային-ազատագրական պայքարի առաջնորդությունը»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031