Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ ՔՊ ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Նիկոլ Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ». Մեսրոպ Առաքելյան

Մայիս 07,2024 21:12

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ՝ ասելով, որ իբր հեղափոխության արդյունքում վարչապետ է դառնալու ինչ-որ «վատ մարդ» (նախկին նախագահ, ռուսական ագենտ, ուժաս, բոլորը միասին և այլն)։

Ենթադրենք, ժողովուրդը խաբնվում է, և վերջում Սրբազանը վարչապետի թեկնածու է առաջադրում այդ «վատ մարդուն»։

Այժմ ամենակարևորը.

Վարչապետին ընտրելու է գործող Ազգային Ժողովը, և առանց ՔՊ խմբակցության՝ չի կարող վարչապետ ընտրվել։

Հիմա, կամ ՔՊ ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Նիկոլ Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ։

Լրագրողներին առաջարկում եմ հարցնել ՔՊ պատգամավորներին, արդյո՞ք նրանք այդ «վատ մարդուն» ընտրելու են վարչապետ։ Եթե չէ, ուրեմն ժողովուրդը հանգիստ կարող է շարունակել պայքարը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031