Եկեղեցականներն իրավունք ունե՞ն քաղաքականությամբ զբաղվելու կամ քաղաքական գործընթացների մասին կարծիք արտահայտելու: Վերջին օրերին այս հարցի շուրջ սկսված բուռն քննարկումներին է այսօր LIVE-ով անդրադարձել հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Հիմնական թեզը սա է, որ եկեղեցականները պետք է հեռու մնան քաղաքականությունից չպետք է կարծիք հայտնեն: Լավ, որ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները չկարողանան կարծիք հայտնել հայ ժողովրդին հուզող հարցերի վերաբերյալ, բա մյուս կողմից ինչու են անդադար ասում՝ ո՞ւր է մեր եկեղեցին, ո՞ւր է մեր կաթողիկոսը, ինչո՞ւ չի խոսում, ո՞ւր են մեր հոգեւոր առաջնորդները, մի կողմից այս քննարկումն անդադար կա, մյուս կողմից հենց ինչ-որ բան են ասում եկեղեցականները, ասում են՝ դուք ինչ կապ ունեք, ով է ձեզ թույլ տվել նման բաներ խոսեք, հո սա կրոնապետություն չէ…
Ժողովուրդ, եթե մեր հոգեւորականները իրավունք չունեն կարծիք հայտնելու, բա ո՞վ իրավունք ունի, կարո՞ղ է մտածում եք՝ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը իրավունք ունի Հայաստանում կարծիք ասելու որեւէ հարցի մասին, ի՞նչ եք խառնվել իրար, ի՞նչ եք սկսել այս արշավը, որ եկեղեցականները չպիտի խոսեն, եթե խոսում են, վատ է, կործանարար է…. բա՞ն են ասում, կարող եք փաստական դաշտում բանավիճել առանց ասելու գործակալ, ռսաստրուկ, միութենական պետության ջատագով, բան ունեք ասելու, փաստական դաշտում բանավիճեք, այս բոլշեւիկյան արշավն ինչի՞ համար է: Ազատական իշխանությունը, ազատական փորձագիտական համայնքը՝ այն «արեւմտամետ», թուրք -ադրբեջանական ագենտուրան ասում են իրավունք չունեն, բան, փաստորեն՝ արեւմտամետները բոլշեւիկյան փաստարկներ են բերում ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու, ընդ որում՝ մեր եկեղեցին շատ լիբերալ է »- ասաց Մարուքյանը:
Նա նաեւ մի շարք երկրների փորձ մեջբերեց, որտեղ իշխանությունների ակունքներում հոգեւոր, կրոնական կանոնագրքերն են, հոգեւորական արժեքները. «Օրինակ մեր հարեւան Թուրքիայում գիտեի՞ք, որ Էրդողանը, որ 20 տարի երկրում դերակատար է ու հասել է համաշխարհային մակարդակի նվաճումների, ամբողջ կուսակցությունն ունի խորը իսլամական ակունքներ: ԱՄՆ հանրապետական կուսակցությունը շատ խորը կրոնական ուղղություն ունի, օրինակ՝ աբորտների դեմ պայքարը որտեղի՞ց է դուրս եկել, արմատները կրոնական են: Գիտե՞ք՝ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը հենց հիմա Աստվածաշունչ է վաճառում, ինքը անձամբ ձեռքին գովազդում է Աստվածաշունչը, արդեն ասում են Թրամփի հրատարակած Աստվածաշունչը: Հենց հիմա Իսրայելի վարչապետի կոալիցիայի մեջ կան աջ ծայրահեղական ուժեր, որոնց քաղաքականության հիմքում դրված է իրենց կրոնական կանոնագրքերը: Բա էդ ո՞նց եղավ, որ այդ բոլոր երկրներում կարելի է »,- նկատեց Մարուքյանը ու շարունակեց այլ երկրների օրինակներ թվարկել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ