Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա չարիքը քշելու ուխտագնացության երթ է` դեպի Երեւանի կենտրոն». Էլեոնորա Մանանդյան

Մայիս 07,2024 20:30

Ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման, մի խումբ քաղաքացիներ Սուրբ Սարգիս եկեղեցուց ուխտագնացության երթ էին նախաձեռնել դեպի` Երեւանի կենտրոնում գտնվող Սուրբ Զորավոր եւ Սուրբ Աննա եկեղեցիներ։

Երթից առաջ հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը ԶԼՄ- ներին ասաց. «Մենք այսօր այստեղ ենք ոչ թե որպես կազմակերպություն, այլ որպես մի խումբ հայեր, որոնք խիստ մտահոգ են այս ամբողջ իրավիճակով։ Մենք հասկանում ենք, որ ամեն բան արդեն սահմանային է, չարիքն արդեն այնքան է խտանում, որ բոլոր մակարդակներում արտահայտվում է։ Ես զարմանում եմ, որ մարդիկ չեն հասկանում, որ նույնիսկ  տարբեր դժբախտ պատահարները նույն չարիքի արտահայտություններն են։

Մենք արդեն այնքան սահմանային վիճակում ենք, որ կամ հենց հիմա, անհապաղ  չարիքը պետք է վերացնենք եւ դատենք դավաճանին, հանցագործին, կամ էլ մենք ընդհանրապես պարտվելու ենք։

Մի կողմից մենք հասկանում ենք, որ սա մեծ մարտահրավեր է մեզ համար վերջապես նորից ճիշտ ճանապարհով գնալու եւ հավատարիմ լինելու մեր հիմնարար արժեքներին, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ մարդիկ քիչ են պայքարում։ Եվ մեր այսօրվա երթի նպատակներից մեկն է` մարդկանց հասկացնել, որ եթե իրենք չեն հասկանում` ինչ է հայրենիքը եւ չունեն հայրենասիրություն, գոնե պայքարեն իրենց հավատի համար, որովհետեւ առանց հավատի մարդն այլեւս ոչինչ է։

Սա ուխտագնացություն երթ է։ Ուխտագնացության երթն առաջինը սկսել է Բագրատ սրբազանը եւ մեր բոլորիս համար ինքը իհարկե առաջնորդ է։ Ինքը սկսել է երթը, եւ մենք վստահ լինելով, որ բոլոր եկեղեցիներից, բոլոր թեմերից, Հայաստանի բոլոր վայրերից մարդիկ կգնան ուխտի, մտածում ենք, որ գուցե խթան է պետք հանդիսանալ, որ մարդիկ դուրս գան։ Մենք այս երթով սատարում ենք Տավուշի ազատման շարժմանը եւ կոչ ենք անում բոլորին առնվազն ուխտագնացությունների դուրս գալ։

Զանգը, խունկը, մոմը, որ մեր ձեռքում են, չարիքը քշելու եւ բոլոր-բոլորին վերջապես պայքարել սկսելու կոչեր են»,-ասաց Էլեոնորա Մանանդյանը, ով իր թիմով եւ համակիրներով տարբեր փուլերում  մասնակից է եղել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031