Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Արդարադատության մեր պահանջն է, որ բոլորս ունենանք «Գոյ» թատրոն իր ուրույն նկարագրով ու հանդիսատեսով»

Մայիս 07,2024 19:11

«Գոյ» ազգային թատրոնը ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել, որով պահանջում է վերակազմավորման ձեւով «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու որոշումը անվավեր ճանաչել եւ երկրորդ պահանջով` ոչ իրավաչափ ճանաչել պատասխանող ԿԳՄՍ նախարարության որոշակի գործողություններ,  որոնք բխում են 701 Ն որոշումից։

«Այս ընթացքում այսօրվա դատական նիստը, թերեւս, ամենաարդյունավետններից էր»,-ասաց «Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը։

«Հայցադիմում ներկայացնելուց հետո քանի որ տեղեկացանք, որ  նաեւ անհատույց օգտագործման գույքի վերաբերյալ համաձայնագիր է կնքվել, այսօր նաեւ միջնորդություն ներկայացրինք, որպեսզի դատարանը մեր հայցի հետ համատեղ քննարկի նշված համաձայնագիրը անվավեր ճանաչելու եւ կադաստրի կոմիտեում պետական գրանցումը վերացնելու հարցը։ Միջնորդությունը քննարկվեց եւ դատարանը ըստ էության բավարարեց։ Սպասենք արդեն կողմերի ծանուցմանը, որից հետո նրանք իրենց դիրքորոշումը կհայտնեն։

Դատական նիստն այդ հիմքով հետաձգվեց մինչեւ  սեպտեմբերի 19-ը»,-ասաց հայցվոր կողմի փաստաբանը։

Կարո Ասատրյանը հույս հայտնեց, որ բոլոր հարցերը շուտով կկարգավորեն եւ «Գոյ» թատրոնի դռները օր առաջ կբացվեն իր հազարավոր հանդիսականների առջեւ։

«Այս գործով իրականում հաղթող եւ պարտվող չպետք է լինի, բոլորը պետք է հաղթող լինեն, որովհետեւ արդարադատության մեր պահանջը նրա մասին է, որ ազգային կարգավիճակ ունեցող հատուկ թատրոնները պետք է գոյություն ունենան։ Այսինքն, բոլորս ունենանք «Գոյ» թատրոն իր ուրույն ձեռագրով, նկարագրով, իր հանդիսատեսով»,-ասաց փաստաբան Կարո Ասատրյանը։

    

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031