Լրահոս
Օրվա լրահոսը

Մուհամմեդ Ջալուդ. Մրցաշարը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունվել է մեծ վստահությամբ

Մայիս 07,2024 18:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյին:

Վարչապետը ողջունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարների այցը Հայաստան և կարևորել ծանրամարտի Աշխարհի 2027 թվականի առաջնությունը մեր երկրում անցկացնելու որոշումը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու համար՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Վարչապետը նշանակալի է համարել փաստը, որ ՀՀ-ում առաջին անգամ է անցկացվելու օլիմպիական մարզաձևի Աշխարհի առաջնություն: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը մեր երկրում, ինչն առաջին հերթին նպաստում է սպորտի զարգացմանն ու խթանմանը:

Մուհամմեդ Ջալուդը նշել է, որ մրցաշարը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունվել է մեծ վստահությամբ, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Նա նշել է ծանրամարտում Հայաստանի մարզիկների բարձր հաջողություններն ու ավելացրել՝ Աշխարհի 2027 թ. առաջնությունը կարևորվում է նաև նրանով, որ այն լինելու է վարկանիշային Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մրցաշարի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ նոր մարզադպրոցների կառուցման միջոցով:

 

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031