Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց ցեղասպանության զոհերին հաշվառելու հայտարարությունների մասին։
ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված անձանց ամբողջ ցանկը։
Հարցին, թե իսկապես կա՞ նման նախաձեռնություն, այդ գործընթացի վերջնանպատակը ո՞րն է, իշխանությունները Թուրքիայի պատվերո՞վ են այս քայլին գնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ցեղասպանության զոհերի ցուցակի վերաբերյալ պարզաբանում արդեն հնչել է, եւ այդպիսի օրակարգ ընդհանրապես չի եղել։ Մեր կառավարության օրակարգում, իմ օրակարգում ուղղակի երբեք նման հարց չի եղել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ