Լրահոս
Օրվա լրահոսը

10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր. տնտեսվարող սուբյեկտը վարչական պատասխանատվության է ենթարկվել

Մայիս 07,2024 17:33

Տեղեկացնում ենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում  (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3): Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ:
Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր:

Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031