Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբեք զիջումներ չեն լինի այս հողերի համար». Անկարայում տեղի է ունեցել «Գյոյչե-Զանգեզուր թուրքական հանրապետության» ինքնահռչակ կառավարության նիստը

Մայիս 07,2024 17:17

Անկարայում տեղի է ունեցել այսպես կոչված «Գյոյչե-Զանգեզուր թուրքական հանրապետության» ինքնահռչակ կառավարության նիստը։ Այն վարել է «նախագահ» Մեհմեդ Ալի Արսլանը։

Օրակարգի հիմնական հարցը «Երեկվանից մինչև այսօրվա Զանգեզուր» գրքում զետեղված զեկույցի հանրությանը ներկայացնելն էր։

Գրքում քննարկվում է «Զանգեզուրի արտաքին և ներքին քաղաքականությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը»՝ շեշտելով, որ «երբեք զիջումներ չեն լինի թյուրքական աշխարհում առանցքային դիրքեր զբաղեցնող այս հողերի համար»։

Ակնհայտ է, որ նման կրկեսը չի իրականացվում առանց թուրքական իշխանությունների իմացության և հավանության։ Իսկ հայկական կողմից ոչ մի արձագանք չկա։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031