Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին՝ մամուլում հրապարակումներ կան, որ Հայաստանից արտագաղթել է մոտ 16 հազար արցախցի, կառավարությունն ունի՞ տվյալներ, թե քանի՞ արցախցի է արտագաղթել։
«Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների թիվը, որը դուք հրապարակում եք, ոչ, այդքան մարդ չի հեռացել Հայաստանի Հանրապետությունից, դա իրականությանը չի համապատասխանում։ Բայց մյուս կողմից՝ եկեք նաեւ արձանագրենք հետեւյալը, որ ինչպես ՀՀ քաղաքացիների շրջանում, մարդիկ գնում են, գալիս են, այսինքն՝ դա 21-րդ դարի մարդու ամենամեծ հատկություններից մեկն է շարժունակությունը։
Ինչ վերաբերում է մեր քաղաքականությանը, այո, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորիս արագ եւ արդյունավետ իրականացնենք այդ ծրագիրը, որպեսզի մարդիկ տնավորվեն ՀՀ-ում, որովհետեւ դա մեր քաղաքականությունն է, դա մեր ցանկությունն է, մեր ձգտումն է։ Եվ ամեն հնարավորը կանենք, որ դա տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ