Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ին ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի, որովհետեւ դելիմիտացված սահման ու սահմանային սյուներ չէինք ստանալու»․ Փաշինյան

Մայիս 07,2024 16:33

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ 2021 թվականին հայտարարել էր՝ «ավելի շուտ ձեռքերս կկտրեմ, քան Տավուշի սահմանակից գյուղերի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ կստորագրեմ»։

«Ի՞նչ եմ ես հայտարարել, բառացի մեջբերեմ՝ «լուրեր են տարածվում, որ իբր նոյեմբերի 9-ի երեկոյան այդ թուղթը ստորագրելիս ես մղվել եմ, որ ստորագրեմ այդ տխրահռչակ թուղթը այսպես ասած Բարխուդարլու, Խրեմլու եւ այլն, այդ բոլոր փաթեթները միասին վերցրած, եւ Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել եւ թույլ չի տվել, որ այդ թուղթն այդ տարբերակով ստորագրեմ։ Մինչդեռ իրականությունը լրիվ հակառակն է, մարդիկ կան ներկա, 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել։ Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի, եւ միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն է, ուրիշ մասեր էլ դուրս են եկել։ Ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, ինչ ուզում է լինի, այդ վերսիայով այդ թուղթը չեմ ստորագրի»։ Սա իմ հայտարարությունն է եղել, այն, ինչ այստեղ նկարագրված է, 100 տոկոս ճշմարտություն է, ես այս հայտարարությամբ նկարագրել եմ, բացել եմ նոյեմբերի լույս 10-ի գիշերն իմ աշխատասենյակում տեղի ունեցած իրադարձությունները։

Բայց այստեղից տրամաբանորեն բխում է հաջորդ հարցը՝ եթե այն ժամանակ չէիր ստորագրի, հիմա ինչո՞ւ, ի՞նչն է փոխվել։ Փոխվել է շատ կարեւոր բան, էական բան, սահմանային սյուները, Ալմաթիի հռչակագիրը՝ որպես սահմանազատման բազային սկզբունք։ Հարցի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ընդունված փաստաթուղթը եւ սահմանազատման գործընթացը։ Շատ էական բան է փոխվել։ Եվ ես զարմանում եմ, որ նույնիսկ այս թեման շահարկվում է»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեմ ստորագրել, որովհետեւ այն ժամանակվա ստորագրության դիմաց դելիմիտացված պետական սահման չէինք ստանալու, սահմանային սյուներ չէինք ստանալու, անվտանգության երաշխիք չէինք ստանալու։ Իսկ այստեղ ստացանք, սա էական, շրջադարձային ու առանցքային տարբերություն է»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031