Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ անձրեւ եք նայում, ո՛չ կարկուտ եք նայում, ինչքան նարկոբարոն ու գործակալ կա, հավաքվել, եկել եք էստեղ». Բագրատ սրբազանի կատակը՝ Փաշինյանի ասածի շուրջ

Մայիս 07,2024 16:25

Չարենցավանում «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի ժամանակ Բագրատ սրբազանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր մեղադրանքներին, թե շարժմանն աջակցում են նարկոբարոններ ու կրիմինալներ, եթե հոգեւորականը քաղաքականություն է մտնում, ուրեմն ձախողել է իր հոգեւոր առաքելությունը եւ այլն:

Բագրատ սրբազանը պատասխանեց. «Ախր ա՛յ սիրելիներ, էս մարդիկ ո՛չ խորք ունեն, ո՛չ հասկացողություն ունեն, ո՛չ ամբողջ տարողությունը պատկերացնում են կյանքը ինչի մասին է, ճշմարտությունն ինչ է: Իրենց համար ամեն ինչը լրագրողական, ավելի ճիշտ՝ դեղին մամուլի եւ քաղաքական տարաբնույթ խոսակցությունների թեմա է: Մենք ի՞նչ պատասխանենք, այս մարդիկ պատասխանում են: Ախր ինքը լավ գիտի, ամեն ինչն էլ լավ գիտի»:

Չարենցավանում Բագրատ սրբազանին դիմավորեցին աղուհացով: Նա պատմեց, որ մեծացել է նաեւ Չարենցավանում, որն այն ժամանակ Լուսավան էր՝ Լույսի ավան, այդ հետո դարձավ Չարենցի ավան. «Չարենցը ոչ միայն «Երկիր Նաիրիի» հեղինակն է, այլ նաեւ «Ամբոխները խելագարվածի» հեղինակը, բայց ճիշտ ճանապարհով ընթացող, դեպի լուսավոր ու հաղթանակած գալիքը գնացող ժողովրդի»:

Սրբազանը, շնորհակալություն հայտնելով՝ կատակեց. «Ոչ անձրեւ եք նայում, ո՛չ կարկուտ եք նայում, ինչքան նարկոբարոն ու գործակալ կա, հավաքվել, եկել եք էստեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031