«Մենք Հայաստանի Հանրապետության 29 743 քկմ տարածքն ընդլայնելու քաղաքական խնդիր պե՞տք է դնենք մեր առաջ, թե՞ չպետք է դնենք։ Ընդ որում, ոչ միայն հիմա, այլեւ 50 տարվա հեռանկարում, 100 տարվա հեռանկարում պետք է այդպիսի հեռանկար ձեւակերպենք, թե՞ չէ։ Իմ պատասխանն է՝ ոչ, մենք չպետք է ձեւակերպենք այդ խնդիրը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ եթե մենք այդ խնդիրը ձեւակերպենք, ո՞ւմ հաշվին ենք ձեւակերպելու։ «Էլի հիշենք, որ մենք երկրագնդի վրա մենակ չենք ապրում, մենք այդ խնդիրը ձեւակերպելու ենք մեր շրջապատի հաշվին, ճի՞շտ է, այսօրվա գոյություն ունեցող միջազգայնորեն ճանաչված սահմաններով շրջապատի հաշվին։ Եվ այս պարագայում դա նշանակում է, որ մեր միջազգայնորեն ճանաչված շրջապատը մեզ ընկալելու է որպես սպառնալիք իր ռազմավարական անվտանգությանը եւ խնդիր է դնելու մեզ չեզոքացնել։ Այստեղ կա ռեակցիա, ասում են՝ մենք այնքան հզորանանք, որ իրենք մեզ չկարողանան չեզոքացնել։ Հյուսիսից, հարավից, արեւելքից, արեւմուտքից եթե այդ սպառնալիքը համընդհանուր ընկալում ստանա, մենք առանց մեր հարեւանների հետ հարաբերությունների չենք կարող զարգանալ։ Ընդհանրապես ոչ մեկն առանց իր հարեւանների հետ հարաբերությունների չի կարող զարգանալ։ Եվ եթե մենք այս խոսույթը չձեւակերպենք, ինքնիշխան պետության խնդիրն էլ չենք կարող լուծել»,- ասաց Փաշինյանը։
Նա անդրադարձավ հարցին, թե ի՞նչ երաշխիք ունի, որ Տավուշի գյուղերը հանձնելուց հետո թշնամին այլ տարածքներ չի պահանջի, օրինակ, Սյունիքից, Գեղարքունիքից, Փաշինյանը պատասխանեց․ «Վստահ եմ մի պատճառով, որ դա լեգիտիմ չէ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ