Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընտրություններ պե՛տք է լինեն, բայց Փաշինյանը չպե՛տք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար». Արթուր Խաչատրյան

Մայիս 07,2024 15:54

«Ալեն Սիմոնյանն ասում է՝ մանդատները վայր դրեք, մենք էլ կարձակենք խորհրդարանը: Շատ լավ, բայց պայմանը, պայման պետք է լինի՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար եւ օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար:

Ասում են՝ երկու անգամ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, էհ, լավ, հրաժարական է տվել, բայց մնացել է վարչապետի պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն հրաժարական է տվել, թե՞ չի տվել: Այսինքն` էդ մարդը իր թիմակիցների շրջանում մի հոգի վստահելի մարդ չունի՞, որ մի քանի օրով ասի՝ առ կնիքը ու գնա կառավարի»,-խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանի ընդդիմությանն ուղղված մանդատները վայր դնելու վերաբերյալ  հայտարարությանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի ձեւակերպմամբ, այո, պետք է լինեն արդար ընտրություններ, իսկ արդարության ամենակարեւոր պայմանը հետեւյալն է՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031